Պաշտոնական Երեւանը առայժմ չի բացառում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը - Mediamax.am

exclusive
3400 դիտում

Պաշտոնական Երեւանը առայժմ չի բացառում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավորությունը


Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամադյարովը
Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամադյարովը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առաջիկա հանդիպման ժամկետի փոփոխության դեպքում հանրությունն այդ մասին նախապես կիրազեկվի:

Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, պատասխանելով այն հարցին, ուժի մեջ է արդյո՞ք այս շաբաթ նախատեսված հանդիպումը:

 

Հիշեցնենք, որ այս շաբաթ Փարիզում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի մասին Լիմայում հայտարարել էր ՀՀ արտգործնախարարը:

 

Նախատեսված հանդիպումից օրեր առաջ` hունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Ջրաբերդ) եւ հարավ-արեւելյան (Կորգան) ուղղություններում Ադրբեջանի դիվերսիոն խմբերը ԼՂՀ տարածք ներթափանցելու փորձեր են կատարել: Փոխհրաձգության արդյունքում հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:

 

Նախօրեին Երեւանում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կազմակերպված դիվերսիոն հարձակումները գնահատել է որպես այս շաբաթ ծրագրված բանակցությունները խանգարելու փորձ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին