ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը - Mediamax.am

5869 դիտում

ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը


ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը
ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը

Լուսանկարը` emigration-visa.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ը եւ Հայաստանը կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է նոյեմբերի 22-ին Վաշինգտոնում կայացած հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքներով Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:

 

«Նիստի մասնակիցները քննարկեցին վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկի հետ կապված հարցեր, որի նպատակն է վերացնել վիզային ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար եւ 10 տարվա բազմակի վիզաներ սահմանել ՀՀ քաղաքացիների համար: ԱՄՆ-ն նաեւ ողջունել են Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին