ԱՄՆ կշարունակեն սատարել Հայաստանի եվրա-ատլանտյան ինտեգրացմանը, ասել է Նուլանդը - Mediamax.am

3415 դիտում

ԱՄՆ կշարունակեն սատարել Հայաստանի եվրա-ատլանտյան ինտեգրացմանը, ասել է Նուլանդը


Վիկտորիա Նուլանդը
Վիկտորիա Նուլանդը

Լուսանկարը` The Huffington Post.


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդն ասել է, որ «Միացյալ Նահանգները կշարունակեն լայն փոխգործակցությունը Հայաստանի հետ եվրո-ատլանտյան ինտեգրացման հարցերով»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նա այդ մասին ասել է` նոյեմբերի 14-ին ելույթ ունենալով Սենատի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում` Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի թեմայով:

 

«Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միությանը, ինչը համադրելի չէ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ: Սակայն, ԵՄ եւ Հայաստանը հավատարիմ են ավելի խորը հարաբերությունների հաստատմանը եւ գործընկերությունը շարունակելու հնարավորություններ են որոնում: ԱՄՆ եւս կշարունակեն լայն փոխգործակցությունը Հայաստանի հետ եվրո-ատլանտյան ինտեգրացման հարցերով, այդ թվում` տնտեսական ոլորտում»,- ասել է Վիկտորիա Նուլանդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին