Ջեյմս Ապատուրայը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ կլինի - Mediamax.am

Փետրվար 20, 2026
3945 դիտում

Ջեյմս Ապատուրայը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը արդյունավետ կլինի


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ - ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում հայտարարել է, որ «Երեւանում եւ Բաքվում բոլոր հանդիպումներում մենք հստակ հայտարարում ենք, որ ԼՂ խնդիրը ռազմական լուծում չունի, եւ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բանակցությունների եւ փոխզիջումների միջոցով»:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է այսօր Երեւանի ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ընթացքում` պատասխանելով Ադրբեջանի ագրեսիվ հակահայկական հռետորությանը Հյուսիսատլանտյան դաշինքի վերաբերմունքի մասին հարցին:

 

«Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորման մեջ որեւէ դեր չունի. մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում է նախատեսված, եւ մենք հուսով ենք, որ այն կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը», - ասել է Ջեյմս Ապատուրայը:




Մեր ընտրանին