Ջեյմս Ապատուրայը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանի գործողություններին - Mediamax.am

4213 դիտում

Ջեյմս Ապատուրայը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյի եւ Աֆղանստանի գործողություններին


Ջեյմս Ապատուրայը և Սերժ Սարգսյանը
Ջեյմս Ապատուրայը և Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Ջեյմս Ապատուրայն այդ մասին ասել է հոկտեմբերի 17-ին Երեւանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

 

«Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ արդյունավետ համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում, արձանագրելով, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ», - հայտնել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

 

«Սերժ Սարգսյանն ու Ջեյմս Ապատուրայը համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձեւավորված խորը եւ ընդգրկուն օրակարգի մասին, ինչը էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին