«Ինձ հավաստիացրել են, որ որեւէ ճնշում Հայաստանի վրա չի գործադրվել», ասել է Շտեֆան Ֆյուլեն - Mediamax.am

Փետրվար 15, 2026
6975 դիտում

«Ինձ հավաստիացրել են, որ որեւէ ճնշում Հայաստանի վրա չի գործադրվել», ասել է Շտեֆան Ֆյուլեն


Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն
Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին այսօր Երեւանում ասել է, որ «հայ գործընկերներն ինձ հավաստիացրել են, որ որեւէ ճնշում Հայաստանի վրա չի գործադրվել»:

Այդ մասին նա ասել է Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին` մեկնաբանելով պնդումներն այն մասին, որ Հայաստանը որոշեց միանալ Մաքսային միությանը` Ռուսաստանի ճնշման ներքո:

 

«Միթե՞ ես այդ հավաստիացումները հարցականի տակ դնելու իրավունք ունեմ», - ասել է Շտեֆան Ֆյուլեն:

 

Նա շեշտել է, որ Եվրամիությունը շարունակելու է կրկնել ու պնդել, որ ԵՄ Արեւելյան գործընկերությունը օգուտ կբերի ոչ միայն ծրագրի մասնակիցներին, այլեւ նրանց հարեւաններին:




Մեր ընտրանին