ՀՀ նախագահը որոշում է կայացրել Ռուսաստանի ճնշման ներքո, ասել է Եվրախորհրդարանի կոմիտեի նախագահը - Mediamax.am

5319 դիտում

ՀՀ նախագահը որոշում է կայացրել Ռուսաստանի ճնշման ներքո, ասել է Եվրախորհրդարանի կոմիտեի նախագահը


Էլմար Բրոքը
Էլմար Բրոքը

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքը հայտարարել է, որ Մաքսային միությանը անդամակցելու մասին որոշումը Հայաստանի նախագահը կայացրել է Ռուսաստանի ճնշման ներքո:

Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում Էլմար Բրոքը, մասնավորապես, ասել է.

 

«Մենք գիտենք, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աննկարագրելի ճնշման ներքո` Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բարդ իրավիճակի պատճառով:  Հայաստանի նման փոքր երկրին շանտաժի են ենթարկել նման որոշում կայացնելու համար: Շատ ցավում ենք, բայց իրավականորեն անհնար է միաժամանակ լինել եւ՛ Մաքսային միության անդամ, եւ՛ Ասոցացման ու Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր  ունենալ Եվրոպական Միության հետ»,- ասել է գերմանացի խորհրդարանականը:

 

«Անցած մի քանի տարիների ընթացքում ես քննարկումներ եմ ունեցել Հայաստանի նախագահի հետ եւ կարող եմ պատկերացնել, որ Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումն իր դերն է խաղացել այս հարցում: Շատ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի այնպես, որպեսզի փոքր երկիրը կարողանա լուծում գտնել Ադրբեջանի հետ եւ հաղթահարել խնդիրները տարածաշրջանում: Եվրամիությունը պետք է առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերի այս սառեցված հակամարտության կարգավորման գործում»,- նշել է Էլմար Բրոքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին