Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումները՝ «մտահոգություն հայտնելով իրավիճակի շարունակական սրման կապակցությամբ»:
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները կարեւորել են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատումը:
Մարտի 5-ին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհում Բայրամովի հետ:















