Երեւան: Մեդիամաքս: Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ կտարհանվեն Ադրբեջանի դեսպանատունը Թեհրանում եւ Գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է.
«Անօդաչու սարքի հարձակման կապակցությամբ Իլհամ Ալիեւը տվել է բոլոր անհրաժեշտ ցուցումները, ձեռնարկվել են դիվանագիտական քայլեր։ Իրանի խոստմանը համապատասխան՝ մենք կսպասենք քննության արդյունքներին, եւ դրանց հիման վրա կընդունվեն որոշումներ ու կձեռնարկվեն համապատասխան քայլեր»։















