Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կրիտիկական շրջան է ապրում ոչ միայն տարածաշրջանը, այլեւ ողջ աշխարհը։
Խորհրդարանում ելույթ ունենալիս Էրդողանն ասել է, որ «ավանդական դիվանագիտությունը կորցնում է իր իմաստը, իսկ միջազգային իրավունքի նորմերն անտեսվում են»։
Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված աշխարհակարգը փլուզվում է։
«Աշխարհն այնքան է «տաքացել», որ եւ կարող է բռնկվել ամենափոքր կայծից։ Անարդարությունն ամենուր խորանում է՝ ձեռք բերելով քրոնիկ բնույթ»,- ասել է նա։
Պարզ չէ, թե ժամանակակից կարգին ինչ համակարգ է փոխարինելու, նկատել է Թուրքիայի նախագահը:
«Մեր աշխարհն արագորեն շարժվում է դեպի քաոս, որտեղ տիրում են ուժն ու ուժեղի իրավունքը։ Իրանի վրա հարձակումները դրա հերթական վկայությունն են»,- ընդգծել է նա։















