Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ:
«Մեծ անհանգստությամբ ենք հետեւում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունները Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։
Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արեւելքում խաղաղության ու կայունության շուտափույթ հաստատման համար։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարեւան Իրանի ժողովրդին՝ խաղաղություն եւ տոկունություն»,- ասվում է Փաշինյանի ցավակցական հեռագրում:















