Ալիեւը չի պատրաստվում մայիսին Երեւան այցելել - Mediamax.am

Փետրվար 26, 2026
158 դիտում

Ալիեւը չի պատրաստվում մայիսին Երեւան այցելել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի մասնակցությունը Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին որեւէ մակարդակով նախատեսված չէ:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել է. 

 

«Նախագահ Իլհամ Ալիեւի մայիսի խիտ գրաֆիկում նման այց նախատեսված չէ»:

 

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) VIII գագաթնաժողովը Երեւանում  տեղի կունենա 2026 թվականի մայիսի 4-ին: 

 

Հայկական կողմն Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդներին հրավիրել էր մասնակցել գագաթնաժողովին:




Մեր ընտրանին