Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ փոնախարարները հանդիպել են Ժնեւում - Mediamax.am

Փետրվար 24, 2026
175 դիտում

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ փոնախարարները հանդիպել են Ժնեւում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ժնեւում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի իր պաշտոնակից Էլնուր Մամադովի հետ:

«Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների: Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները», - ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

 

 




Մեր ընտրանին