Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. հունվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը Դավոսում մասնակցել էր «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։
Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը:















