Իրանի ԱԳՆ. ԵՄ-ն կառուցողական դեր չխաղաց ԱՄՆ-ի հետ բանակցություններում - Mediamax.am

Փետրվար 10, 2026
176 դիտում

Իրանի ԱԳՆ. ԵՄ-ն կառուցողական դեր չխաղաց ԱՄՆ-ի հետ բանակցություններում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Եվրամիությունը չկարողացավ դրական ազդեցություն ունենալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների ընթացքի վրա։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։

 

«Եվրոպացիները չկարողացան անկախ և դրական դեր խաղալ դիվանագիտական գործընթացներում և որոշեցին պարզապես ենթակա կողմի դիրք զբաղեցնել։ Արդյունքում նրանք շատ լուրջ սխալ թույլ տվեցին», - ասել է նա՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոէլ Բարոյի հայտարարությունները, որոնցում նա քննադատել են Թեհրանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին