Վենս. Հայաստանը կարող է «անվերադարձ խաղաղություն» հաստատել - Mediamax.am

Փետրվար 09, 2026
188 դիտում

Վենս. Հայաստանը կարող է «անվերադարձ խաղաղություն» հաստատել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսn այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանը Հայաստանը կարող է «անվերադարձ խաղաղություն» հաստատել։

Ելույթ ունենալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, նա, մասնավորապես, ասել է․

 

«Սա աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է, եւ ես շատ շնորհակալ եմ եւ՛ Ձեզ, եւ՛ Ձեր վարչակազմին։ Ես իրոք հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական, կայուն, անվերադարձ խաղաղություն հաստատել, բայց հիմա մի կետում ենք, որ Հայաստանը կդառնա որպես այս տարածաշրջանում տնտեսական զարգացման մի շատ լուրջ հենակետ»։

 

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է․ 

 

«Ձեր այցը հիրավի պատմական է, որովհետեւ Դուք Միացյալ Նահանգների առաջին փոխնախագահն եք եւ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբեւէ այցելում է Հայաստանի Հանրապետություն։ Եվ սա, կարծում եմ, որ ոչ միայն արարողակարգային նրբություն է, այլեւ արտահայտում է այն զարգացումները, որ վերջին տարիներին եւ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններում։ 

 

Ես ուզում եմ իմ շնորհակալությունն արտահայտել Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփին եւ Ձեզ՝ նախորդ տարի օգոստոսին գագաթնաժողով կազմակերպելու համար, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվեց խաղաղություն։ Օրեր առաջ մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ Աբու Դաբիում, մեր տպավորությունն այն է, որ այդ խաղաղությունը, ինչպես կարելի է ասել, արդեն շատ մոտ ենք այն կետին, եթե արդեն չենք հատել այդ կետը, որը կարող ենք համարել անշրջելի։ Հիմա մեր հիմնական խնդիրն է խաղաղության գործընթացի եւ Վաշինգտոնի հռչակագրի կարեւորագույն կետերից մեկը՝ TRIPP նախագիծը, իրականացնել»։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին