ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ժամանել է Հայաստան՝ երկրորդ տիկին Ուշա Վենսի եւ իրենց երեք երեխաների՝ Էվանի, Վիվեկի եւ Միրաբելի ուղեկցությամբ:
Այցը, որը հաջորդում է ընտանիքի ներկայությանը Միլանում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, եւս մեկ միջազգային «բեմել» է Ամերիկայի երկրորդ ընտանիքի համար:
Էվանը, Վիվեկն ու Միրաբելը հաճախ են երեւում ծնողների կողքին պաշտոնական միջոցառումների ժամանակ՝ հայրիկի կողմից 2025 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց հետո:
Ավագ որդի Էվանը ութ տարեկան է, նա ծնվել է 2017 թվականի հունիսին: Հայր ասում է, որ Էվանը խուսափում է հանրության ուշադրությունից: Վերջերս տված հարցազրույցում ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ ավագ որդին «իսկապես չի սիրում» հանրային ուշադրությունը, եւ «մենք փորձում ենք նրան այդ ուշադրությունից հեռու պահել, որքան հնարավոր է»:
Միջին որդի Վիվեկ Վենսը 5 տարեկան է, ծնվել է 2020 թվականի փետրվարին: Ի տարբերություն ավագ եղբոր, նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել: Ջեյ Դի Վենսն խոստովանում է, որ դրանով նա իրեն է նման:
Լուսանկարը` REUTERS
Միրաբելը չորս տարեկան է՝ նա ծնվել է 2021 թվականի դեկտեմբերին:
2026 թվականի հունվարի 20-ին զույգը հայտարարեց, որ ամռանը լույս աշխարհ կգա նրանց երրորդ որդին:
Վենսների երեխաները մեծանում են ընտանիքում, որտեղ տարբեր մշակութային եւ կրոնական ավանդույթներ կան: Ուշա Վենսը հինդու է, իսկ Ջեյ Դին՝ կաթոլիկ:
Զույգը որոշել է երեխաներին դաստիարակել որպես քրիստոնյաներ:
Երեխաների անուններն արտացոլում են մշակութային բազմազանությունը: Վիվեկ անունը սանսկրիտական ծագում ունի, իսկ Միրաբելը՝ իսպանական եւ լատինական:
Լուսանկարը` Photolure
ԱՄՆ փոխնախագահը ընտանիքի կարեւորության մասին խոսել է իր ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում:
2024 թվականի Հանրապետական կուսակցության համագումարի իր ելույթում նա ասել էր.
«Իմ ամենակարեւոր ամերիկյան երազանքը լավ ամուսին եւ լավ հայր դառնալն էր: Ես ուզում էի իմ երեխաներին տալ այն, ինչը չունեի, երբ փոքր էի»:
Նույն ելույթի ընթացքում նա դիմել էր իր երեխաներին. «Եթե հիմա ինձ նայում եք, իմացեք, որ հայրիկը ձեզ շատ է սիրում, բայց գնացեք քնելու՝ արդեն ժամը 22:00 է»:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: