Երեւան: Մեդիամաքս: Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։
Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Փետրվարի 10-ին Ջեյ Դի Վենսը Երեւանից կմեկնի Բաքու:
Լուսանկարը` Photolure
Նախորդ շաբաթ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների ստոկհոլմյան ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելն ասել էր, որ «ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում TRIPP միջանցքին»:
«Վենսը հենց այնպես չի շրջագայում: ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում TRIPP միջանցքին եւ ուզում է, որ տարածաշրջանում բոլորն իմանան դրա մասին», - ասել էր նա:
ԱՄՆ փոխնախագահի այցին ընդառաջ նրան էին դիմել հայկական բարեգործական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպես նաեւ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին որդին՝ կոչ անելով Բաքվում գտնվելու ժամանակ բարձրացնել հայ գերիների եւ քաղաքական բանտարկյալների թեման:
















