Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակին, վստահ է Փաշինյանը - Mediamax.am

Փետրվար 28, 2026
869 դիտում

Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակին, վստահ է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակին:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է Աբու Դաբիում «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը հետեւած ելույթում:

 

Այս պատվավոր մրցանակը ստանալու այս նշանակալի առիթով ես կցանկանայի խորին երախտագիտություն հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին, ում անձնական ներգրավվածությունն ու խաղաղության իդեալին նվիրվածությունը հիմնական գործոններն էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման համար, և հուսով եմ, որ մենք պատիվ կունենանք ներկա գտնվել նրան Նոբելյան խաղաղության մրցանակն ըստ արժանվույն շնորհելու արարողությանը, ինչին նա արժանի է», - ասել է Հայաստանի վարչապետը:




Մեր ընտրանին