Երեւան: Մեդիամաքս: Բելառուսական ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հունվարի 23-ին Դավոսում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Ինչպես հայտնում է Տիխանովսկայայի գրասենյակը, նա «ողջունել է հայ-ադրբեջանական ճգնաժամի կարգավորումը եւ Եվրամիության հետ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը»։
Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Լուկաշենկոյի ռեժիմի պահանջով հալածվող բելառուսներին չհանձնելու համար։ Նա հույս է հայտնել, որ այս տարի կկարողանա այցելել Հայաստան, քանի որ 2025 թվականի աշնանը նախատեսված իր այցը Եվրանեստ ֆորումի շրջանակներում չէր կայացել։
Սվետլանա Տիխանովսկայան նաեւ կարճ զրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Շնորհակալ եմ Հայաստանին սկզբունքային դիրքորոշման եւ բելառուսներին աջակցելու համար։ Ուրախ եմ, որ նախագահն ու կառավարությունը շփումներ են պահպանում մեր ժողովրդավարական ուժերի հետ եւ որ մենք կարող ենք գործնական հարցեր լուծել։ Այս շփումների շնորհիվ անցյալ տարի մեզ հաջողվեց մի շարք բելառուսներին փրկել հնարավոր արտահանձնումից, իսկ որոշ դեպքերում լուծել օրինականացման եւ փաստաթղթերի հետ կապված հարցերը։ Մեզ համար կարեւոր է իմանալ, որ Հայաստանի դիրքորոշումը հետեւողական է եւ մենք կշարունակենք մեր համագործակցությունը», - հայտարարել է Տիխանովսկայան։















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: