Թրամփն ազդարարել է Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան - Mediamax.am

Փետրվար 17, 2026
1027 դիտում

Թրամփն ազդարարել է Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին «անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագրին հավատարիմ մնալու համար»:

Մեդիամաքսը նշում է, որ 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրել են, այլ՝ նախաստորագրել:

 

«Դա դաժան պատերազմ էր, ութից մեկը, որը ես ավարտեցի, բայց այժմ մենք բարգավաճում եւ խաղաղություն ունենք», - գրել է Թրամփը Truth Social ցանցում:

 

Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան՝ «խաղաղ ջանքերը զարգացնելու եւ «Միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին» (TRIPP) առաջ մղելու նպատակով»:

 

Թրամփը նաեւ հայտարարել է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը  ամրապնդելու, Հայաստանի հետ խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր կնքելու, ինչպես նաեւ ԱՄՆ կիսահաղորդչային արտադրողների համար գործարքներ կազմակերպելու եւ Ադրբեջանին ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, այդ թվում՝ նավեր վաճառելու մտադրության մասին: 




Մեր ընտրանին