Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ալեն Սիմոնյանի՝ փետրվարի 5-6-ը Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասներ:
Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող այլ հարցերի:
















