Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը - Mediamax.am

Փետրվար 17, 2026
493 դիտում

Փաշինյանը ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։

Կառավարությունից հայտնում են, որ ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, ԱՄՆ-ի, Արգենտինայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բելգիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Հունգարիայի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Ղազախստանի, Կոսովոյի, Մարոկկոյի, Պակիստանի, Քաթարի, Պարագվայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի պատվիրակությունների ղեկավարները: 

 

Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են  «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: 




Մեր ընտրանին