ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Սոլովյովի խոսքերի կապակցությամբ - Mediamax.am

Մարտ 05, 2026
1183 դիտում

ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Սոլովյովի խոսքերի կապակցությամբ


Լուսանկարը` RIA


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն:

Արմենպրեսին այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

Դեպսանին հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։

 

Ըստ Արմենպրեսի, Վլադիմիր Սոլովյովը հայտարարել էր. 

 

«Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, եւ Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաեւ՝ Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա»։

 

«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսեւորում եւ կոպտորեն խախտում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- նշել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:




Մեր ընտրանին