Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:
Ալիեւն այս մասին ասել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը հրապարակել է Azertac գործակալությունը:
«Հայաստանին աջակցող երկրների առաջնորդների խմբի հետ բազմաթիվ հանդիպումներիս ընթացքում, որոնք անընդհատ բողոքում են, թե որքան դժվարություններ ունի Հայաստանն աշխարհաքաղաքականության պատճառով, ես մշտապես ասում եմ՝ նայեք ՀՆԱ-ին եւ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությանը:
Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմում էր մոտ 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Երկու տարի առաջ այն կազմել էր 12 միլիարդ դոլար: Ակնհայտ է, որ դա պատժամիջոցների շրջանցում է: Ինչպես էլ որ նրանք դա անվանեն՝ «զուգահեռ ներմուծում» կամ «ներմուծում մոխրագույն գոտում»: Բայց ոչ ոք ո՛չ Եվրոպական հանձնաժողովում, ո՛չ Եվրախորհրդարանում, ո՛չ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում մի խոսք չասաց, դիտողություն չարեց Հայաստանին: Նրանց համար պատժամիջոցների շրջանցման ուղի լինելը ընդունելի է: Բայց մեր ՀՆԱ-ն չի աճում այն պատճառով, որ մենք օգնում ենք ինչ-որ մեկին շրջանցել պատժամիջոցները, մենք դա չենք անում: Այն աճում է մեր տնտեսական ցուցանիշների շնորհիվ»,- հայտարարել է Ալիեւը:















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: