Պուտին. Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակվելու է - Mediamax.am

Մարտ 04, 2026
2008 դիտում

Պուտին. Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակվելու է


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները «կզարգանան ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով»։

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է հաջողությունների սոցիալական եւ տնտեսական ոլորտներում եւ հետեւողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում։

 

Մեր երկրների միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով, ինչը, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին», - ասել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիեւի ծննդյան օրվա կապակցությամբ ուղարկված շնորհավորական հեռագրում։ 




Մեր ընտրանին