Թրամփը ընդգծել է Փաշինյանի «նշանակալի դերակատարությունը» - Mediamax.am

Դեկտեմբեր 24, 2025
354 դիտում

Թրամփը ընդգծել է Փաշինյանի «նշանակալի դերակատարությունը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.

 

«Նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ դեսպան Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետեւողական ջանքերի, ինչպես նաեւ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության եւ ստորագրված փաստաթղթերի համար։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության եւ վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։

 

Նախագահ Թրամփը առանձնակիորեն ընդգծել է նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։ Նախագահ Թրամփը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել նաեւ անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին