Պուտինի եւ Էրդողանի հանդիպմանը միացել է Պակիստանի վարչապետը - Mediamax.am

Մարտ 03, 2026
1036 դիտում

Պուտինի եւ Էրդողանի հանդիպմանը միացել է Պակիստանի վարչապետը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Աշխաբադում ընթացող միջազգային ֆորումի շրջանակներում կայացել է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում ասվում է.

 

«Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը սկսվել է նրանց պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված բանակցություններով:

 

Նշվել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները լավ են զարգանում բոլոր ոլորտներում: Ռուս-թուրքական հարաբերությունների բազմակողմանի եւ բազմազան բնույթը, մասնավորապես, առեւտրատնտեսական հարցերում, թույլ է տալիս նրանց հաղթահարել միջազգային մարտահրավերները եւ երրորդ երկրների ճնշումները:

 

Օրակարգում ներառված էին բազմաթիվ խոշոր համատեղ նախագծեր, առաջին հերթին՝ «Աքույու» ատոմակայանի շինարարության շարունակությունը:

 

Կայացել է նաեւ ուկրաինական, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ մտքերի փոխանակում:

 

Ռուս-թուրքական բանակցությունները շարունակվել են նեղ կազմով: Ավելի ուշ հանդիպմանը միացել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը»:




Մեր ընտրանին