Գրիգորյանը եւ Հաջիեւը խոսել են «հավերժական» խաղաղության մասին - Mediamax.am

Մարտ 04, 2026
1144 դիտում

Գրիգորյանը եւ Հաջիեւը խոսել են «հավերժական» խաղաղության մասին


Լուսանկարը` euronews.com


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը համատեղ հարցազրույց են տվել Euronews հեռուստաընկերությանը Դոհայում, որտեղ երկու պաշտոնյաները միջազգային կոնֆերանսի էին մասնակցում:

 

Euronews-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Գրիգորյանն ու Հաջիեւն ասել են, որ պատերազմն ավարտված է, խաղաղությունը պետք «հավերժական» լինի ապագա սերունդների համար, եւ երկու երկրները պետք է նայեն համատեղ ապագային:

 

«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում: Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչպես ասվում է հայտնի երգում՝ «եւս մի աղյուս պատի մեջ». այս դեպքում՝ դրական իմաստով: Մենք փորձում ենք կառուցել այդ վստահության պատը», - ասել է Արմեն Գրիգորյանը: 




Մեր ընտրանին