Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 28-ին Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում:
Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
















