Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանում:
Կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակում նա առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Վարչապետը հանդիպումներ կունենա նաեւ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի եւ Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո» արհեստական բանականության միջազգային կենտրոն եւ Ղազախստանի ազգային թանգարան:
















