Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը ժամանել է Երեւան՝ «տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով»:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ նա կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում
Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանին:
«Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրությունում:
















