Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ պետք է «պատրաստ լինել՝ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, իսկ հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան»:
«Հայաստանն ակնկալում է, որ բոլոր այն երկրները, որոնք մշտապես մասնակցել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Երեւանում նույնպես կմասնակցեն։
Իհարկե, կան հարցեր Ադրբեջանի հետ, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես, գերիների, պահվող անձանց հարցը, որը մեծագույն խնդիր է, բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, ու մենք դրանք խորացնելու ենք:
Ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները Հայաստանում կմասնակցեն այդ գագաթնաժողովին, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ: Մենք էլ ամեն ինչ կանենք, որ իրենց համար այստեղ հանգիստ լինի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Հոկտեմբերի 30-ին ադրբեջանական Caliber.Az պարբերականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պլանավորում մասնակցել 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին:




 
 













 
  
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: