Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են TRIPP նախագիծը - Mediamax.am

Մարտ 04, 2026
1504 դիտում

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են TRIPP նախագիծը


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսoր Փարիզում քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության հարցեր:

«Ֆրանսիայի նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով եւ շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:

 

Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի եւ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ»,- հայտնում են Հայաստանի կառավարությունից:

 

Նիկոլ Փաշինյանը եւ Էմանյուել Մակրոնը քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետեւողական ընդլայնումը:




Մեր ընտրանին