Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։
Կառավարությունից հայտնել են, որ այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, նախատեսված են նաեւ երկկողմ հանդիպումներ։
Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։
















