Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» համաժողովին - Mediamax.am

Մարտ 04, 2026
957 դիտում

Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» համաժողովին


Լուսանկարը` primeminister.am


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 8-ին եւ 9-ին աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։

Կառավարությունից հայտնել են, որ նա կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։ 

 

Նախատեսված են Փաշինյանի հանդիպումները արտերկրի գործընկերների հետ։

 

Մեդիամաքսը նշում է, որ հոկտեմբերի 10-ին Դուշանբեում կայանալու է Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովը, որին Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տարածվել: 

 

Այնուհանդերձ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր ասել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի նախագահները եւ Հայաստանի վարչապետը:




Մեր ընտրանին