Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը - Mediamax.am

Սեպտեմբեր 25, 2025
178 դիտում

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը եւ Միրյանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիների ազատ արձակման, ինչպես նաեւ Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակի փակման պայմաններում նրանց այցելությունների կազմակերպման խնդիրները: 

 

«Զրուցակիցները հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովի համաձայնություններով հաստատված խաղաղությունը կնպաստի նաեւ հումանիտար հարցերի կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին