Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է «Տրանսատլանտիկ ընթրիքում» - Mediamax.am

Սեպտեմբեր 25, 2025
261 դիտում

Հայ-ադրբեջանական գործընթացը քննարկվել է «Տրանսատլանտիկ ընթրիքում»


Լուսանկարը` trend.az


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրավիրած «Տրանսատլանտիկ ընթրիքին»:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում ասվում է.

 

«Մարկո Ռուբիոն Տրանսատլանտիկ ընթրիքի էր հրավիրել ԵՄ եւ ՆԱՏՕ անդամ պետությունների արտգործնախարարներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին, ինչպես նաեւ Հայաստանի, Ադրբեջանի, Շվեյցարիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարներին:

Լուսանկարը` trend.az

Պետքարտուղարը ընդգծել է տրանսատլանտիկ գործընկերության կարեւորությունը խաղաղությունը պահպանելու եւ բարգավաճումն ապահովելու համար, ՆԱՏՕ անդամ պետությունների պաշտպանական ծախսերը ավելացնելու պատմական հանձնառությունը, ինչպես նաեւ դիվանագիտական ջանքերը շարունակելու կարեւորությունը՝ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար:

 

Պետքարտուղարը ընդգծել է նաեւ Չինաստանի վնասակար ազդեցությանը հակադրվելու եւ Մերձավոր Արեւելքում կայունություն ապահովելու կարեւորությունը, Իրանի կողմից միջուկային զենք ստանալու հնարավորության բացառումը, նշել է ԱՄՆ նախագահի ձեռքբերումը, որի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը բռնել են տեւական խաղաղությունը տանող ուղին»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին