Երեւան: Մեդիամաքս: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կասկածներ ունի, որ «Ռուսաստանն այնքան էլ լավ չէ տրամադրված Հայաստանի նկատմամբ»։
«Մենք եղբայրական պետություններ ենք բոլորի հետ, մինչեւ նրանք չապացուցեն, որ մեր նկատմամբ նույն կերպ չեն տրամադրված։ Ես չգիտեմ՝ նրանք նույն կե՞րպ են տրամադրված մեր նկատմամբ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ալեն Սիմոնյանը։
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի մասին՝ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ այցի ընթացքում կկայանա հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ պետության ղեկավարը չէր մեկնի Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ», - ասել է նա:
Սեպտեմբերի 26-ից 30-ը Մոսկվայում կանցկացվի Համաշխարհային ատոմային շաբաթ «World Atomic Week»-ը, որը մի հարկի տակ է հավաքելու աշխարհի տարբեր երկրների առաջնորդների:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: