Երեւան: Մեդիամաքս: Պեկինում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի միջեւ «բովանդակային շփում» չի եղել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք միմյանց ողջունել են, ձեռք են սեղմել, սակայն բովանդակային շփում չի եղել», - Պեսկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները երրորդ օրն է, ինչ գտնվում են Չինաստանում են, որտեղ մասնակցել են ՇՀԿ գագաթնաժողովին եւ Չինաստանի կողմից Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։
















