ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի գործընթացը վերացվել է - Mediamax.am

276 դիտում

ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի գործընթացը վերացվել է


Էլինա Վալտոնեն եւ Ֆերիդուն Սինիրօղլու
Էլինա Վալտոնեն եւ Ֆերիդուն Սինիրօղլու

Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն այսօր ողջունել են Նախարարների խորհրդի որոշումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ դիմումից հետո Մինսկի գործընթացը եւ դրան առնչվող կառույցները վերացնելու մասին։

«Կրկին ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված պատմական համաձայնագրերի եւ դրանց անհապաղ իրականացումը սկսելու նրանց որոշման կապակցությամբ: Ես անհապաղ արձագանքեցի նրանց համատեղ կոչին եւ ցանկանում եմ անկեղծ երախտագիտությունս հայտնել կողմերին այս գործընթացում գերազանց համագործակցության համար: Նաեւ ցանկանում եմ արժանին մատուցել մասնակից պետություններին այս համաձայնությանը հասնելու գործում ցուցաբերած համագործակցության ոգու համար», - ասել է Էլինա Վալտոնենը։

 

«Այս պատմական իրադարձությունը ցույց է տալիս, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը նույնիսկ տասնամյակների հակամարտությունից եւ անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերը վճռական են ընդհանուր եզրեր գտնելու հարցում», - ասել է Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

 

Այս որոշումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի եւ դրա կառույցների վերացումն իրականացնելու համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին