Վաշինգտոնում Փաշինյանը կհանդիպի Ալիեւին եւ Թրամփին - Mediamax.am

463 դիտում

Վաշինգտոնում Փաշինյանը կհանդիպի Ալիեւին եւ Թրամփին


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 7-8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով։

 

«Նաեւ եռակողմ հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության եւ տնտեսական համագործակցության առաջմղմանը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին