2026թ. գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա Երեւանում - Mediamax.am

Մարտ 07, 2026
5256 դիտում

2026թ. գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը կկայանա Երեւանում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը:

Այդ մասին այսօր գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար», - գրել է նա:

 

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովները անցկացվում են տարեկան երկու անգամ: Նախաձեռնության հեղինակ է համարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:




Մեր ընտրանին