Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կլինի:
«Ես ընդունել եմ Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Հաղթանակի տոնական միջոցառումներին»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա եւս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն.
«Այդ քաղաքականության մեջ չի մտնում, որ մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ այլ հարաբերությունների: Առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ չի եղել, որ ՌԴ այցեր չենք ունենալու կամ չենք զարգացնելու, խորացնելու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները»:
Նրա խոսքով՝ մայիսի 9-ի միջոցառումը «շատ կարեւոր է Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի համատեքստում, բայց տարբեր հանդիպումներում կքննարկվեն տարբեր, այդ թվում երկկողմ օրակարգի հարցեր, որոնք չի կարելի բաց թողնել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: