ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ մի քանի օրից - Mediamax.am

248 դիտում

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ մի քանի օրից


Լուսանկարը` Bloomberg


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-ից 11-ը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍԸ-ը, այս մասին գրում է Axios-ը՝ մեջբերելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի խոսքերը։

 

«Եթե այն տեղի չունենա, դա կլինի միայն Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելք կատարած այցի պատճառով», - նշել է հատուկ բանագնացը։

 

«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցում։ Հուսով եմ, որ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում։ Նախագահը ցանկանում է, որ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով, եթե դա հնարավոր է», - ասել է Ուիթկոֆը։

 

Մայիսի 5-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է շարունակել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ եւ սպասում է հաջորդ հանդիպման ամսաթվին եւ վայրի մասին տեղեկատվությանը Օմանից, որը միջնորդի դերում է հանդես գալիս։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին