Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանին կոչ է արել «արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը»:
«Գործոններից մեկը, որը Հայաստանին դրդում է համաձայնության հասնել, այն գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, եւ սխալ կլինի այն բաց թողնելը»,- արգենտինական Perfil հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Էլչին Ամիրբեկովը:
Նա ասել է, որ այս ամիս Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները պայմաններ են ստեղծում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար:
«Դրա համար, սակայն, Հայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը, հրաժարվի մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներից եւ դուրս բերի օտար ուժերը սահմանամերձ տարածքներից: Խաղաղության պայմանագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը: Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ՝ կոնկրետ քայլերի վրա»,- եզրափակել է Էլչին Ամիրբեկովը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ «խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: