Ռուբիոն եւ Փաշինյանն ասել են, որ որեւէ տեսակի էսկալացիա անընդունելի է - Mediamax.am

Մարտ 03, 2026
1936 դիտում

Ռուբիոն եւ Փաշինյանն ասել են, որ որեւէ տեսակի էսկալացիա անընդունելի է


Լուսանկարը` nationalreview.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում որեւէ տեսակի էսկալացիա անընդունելի է:

Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրությունում՝ մարտի 25-ին կայացած Ռուբիոյի եւ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին:  

 

«Մարկո Ռուբիոն եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ: Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ համաձայնությունը եւ ընդգծել է տեւական խաղաղության կարեւորությունը՝ Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

 

ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.

 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

 

Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։

 

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»։




Մեր ընտրանին