Պեսկով. Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն կարող ընդհատվել - Mediamax.am

Փետրվար 20, 2026
5056 դիտում

Պեսկով. Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն կարող ընդհատվել


Լուսանկարը` ria.ru


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ «Ռուսաստանը Հայաստանին համարում է բարեկամ երկիր եւ մտադիր է ավելի զարգացնել երկկողմ հարաբերությունները»:

«Իրականում, Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները չեն ընդհատվել եւ չեն կարող ընդհատվել: Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Այն ինքնիշխան պետություն է, բայց մենք շատ ընդհանրություններ ունենք՝ թե երկկողմանի, թե պատմական, թե մշակութային առումով»,- լրագրողների հետ զրույցում նշել է  Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն լուրը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ՀՀ պետական մարմիններին ընդլայնել համագործակցությունը ռուսաստանցի գործընկերների հետ։




Մեր ընտրանին