Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպությունում կունենա պաշտպանության հարցերով կցորդ կունենա, որը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները:
Կառավարության որոշմամբ՝ ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
Նրա միջոցով կստեղծվի արդյունավետ աշխատանքի համար հնարավորություն, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը եւ զարգացմանը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: