Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանում ռեւանշիստական միտումները ամենալուրջ խոչընդոտն են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի համար»։
Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ասվում է Բայրամովի «Ադրբեջանի անկախ եւ ինքնիշխան արտաքին քաղաքականության մոդելը» հոդվածում, որը հրապարակվել է Միլլի Մեջլիսի վերլուծական տեղեկատվական ամսագրում։
«Չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացին, Հայաստանում շարունակվող ռեւանշիզմի միտումը, սահմանադրության եւ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ պարունակող այլ իրավական ակտերի դրույթները փոխելու քաղաքական կամքի բացակայությունը, ինչպես նաեւ արտաքին ուժերի անմիջական աջակցությամբ արագ սպառազինումը շարունակում են մնալ վերջնական հարաբերությունների նորմալացման գործընթացի ամենալուրջ խոչընդոտները», - գրում է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: